«ԱՄՆ-ն և ԵՄ-ն մտադիր են մինչև վերջին ուկրաինացին կռվել Ռուսաստանի դեմ». Լավրով
ՆԱՏՕ-ի երկրներն ամեն ինչ անում են՝ թույլ չտալու քաղաքական պայմանավորվածությունների միջոցով Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ավարտը։ Այս մասին «Սինհուա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այժմ մենք ականատես ենք արևմտյան իսթեբլիշմենթի դասական երկակի ստանդարտների և կեղծավորության դրսևորմանը: Հանրային աջակցություն հայտնելով Կիևի ռեժիմին, ՆԱՏՕ-ի երկրներն անում են ամեն ինչ, որպեսզի թույլ չտան գործողության ավարտը՝ քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերելով»,- ասել է նախարարը։
«Լեհաստանով և ՆԱՏՕ-ի այլ երկրներով անվերջ հոսքով տարատեսակ զենքեր են ուղարկվում Ուկրաինա: Այս ամենն արվում է «ներխուժման դեմ պայքարի» պատրվակով, բայց իրականում ԱՄՆ-ն և Եվրամիությունը մտադիր են մինչև վերջին ուկրաինացին կռվել Ռուսաստանի դեմ, և նրանք բացարձակապես անտարբեր են Ուկրաինայի՝ որպես միջազգային հարաբերությունների անկախ սուբյեկտի ճակատագրի նկատմամբ»,- հավելել է Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն «պետք է ուշքի գան և դադարեցնեն զենք ու զինամթերք մատակարարել Կիևին», եթե իսկապես շահագրգռված են ուկրաինական ճգնաժամի կարգավորմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Չախոյանը՝ վարչապետի՝ Հայաստանը լքելու լուրերի մասին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. Երևանի փողոցներում հայրենիքը փրկողնե...
«Խնդրեցինք մեր վրացի ընկերներին փակել ցամաքային և օդային ճանապարհը, նրանք դա արեցին»․ Ալիևը՝ 44-օրյա պատերազմի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովում ելույթի ընթացքո...
Ասում էին՝ «Ղարաբաղը Հայաստան է», հիմա էլ ասում են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ...
Էրդողանը՝ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, թե Ֆրանսիայի ընտրություններում «ծայրահեղականների» պարտությունը ողջ աշխ...