Ասում էին՝ «Ղարաբաղը Հայաստան է», հիմա էլ ասում են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ միջազգային իրավունքի սկզբունքները պետք է արդար լինեն բոլոր երկրների համար, գրում է minval.az-ը։
«Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինչպես մյուս երկրները, և դա բացահայտ հայտարարում ենք՝ ծառի հետևում չենք թաքնվում։ Այո, մենք չենք ժխտում, որ լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ։ Միջազգային իրավունքի սկզբունքները ոչ մի դեպքում չպետք է խեղաթյուրվեն քաղաքական գերակայության պատճառով»,- ասել է նա։
Ալիևը նշել է, որ միջազգային հանրությունը ընտրովի է վերաբերվել Ադրբեջանին նրա տարածքային ամբողջականության հարցում։
«Նույնիսկ ուկրաինական իրադարձություններից առաջ միջազգային հանրությունը միշտ շատ բաց ձևով աջակցել է Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը։ Բայց երբ խոսքը հասնում էր մեզ, ուղերձը հետևյալն էր. «Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքեք»։ Բայց ինչպե՞ս կարող ես հաշտություն կնքել ագրեսորի հետ, որը գրավել է քո հողերը։ Մենք 17 տարի փորձում էինք հասնել դրան, և տեսանք, որ դա անհնար է։ Հետո տեսանք հետևյալը՝ որքան փորձում էինք խաղաղության հասնել, այնքան ագրեսորը ավելի ագրեսիվ էր դառնում։ Հայաստանն արդեն սկսել էր մեզ սպառնալ նոր պատերազմով. ասում էին՝ «Ղարաբաղը Հայաստան է», հիմա էլ ասում են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Իսկ ո՞վ է ասում։ Նույն մարդիկ, որոնք 2019 թվականին Ղարաբաղն անվանում էին հայկական: Մենք նոր իրողություններ ենք ստեղծել մեր ձեռքերով՝ մեր ուժի, մեր ոգու շնորհիվ»,- ընդգծել է Ալիևը։
Նմանատիպ հոդվածներ
«Խնդրեցինք մեր վրացի ընկերներին փակել ցամաքային և օդային ճանապարհը, նրանք դա արեցին»․ Ալիևը՝ 44-օրյա պատերազմի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովում ելույթի ընթացքո...
«Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել». Լավրով
Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում միջուկային պատերազմով, դրա մասին սկսել են խոսել արևմտյան երկրները։ Այսպիսի հայտարարությո...
«ԱՄՆ-ն և ԵՄ-ն մտադիր են մինչև վերջին ուկրաինացին կռվել Ռուսաստանի դեմ». Լավրով
ՆԱՏՕ-ի երկրներն ամեն ինչ անում են՝ թույլ չտալու քաղաքական պայմանավորվածությունների միջոցով Ուկրաինայում ռուսական հատուկ...
Արդեն պարզ է չէ՞ Հայաստանի ու Ադրբեջանի «խաղաղության օրակարգը». Աբրահամյան
Ադրբեջանի նախագահն այսօր անդրադարձել է Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթացին, նշել, որ չկա կոնկր...