«Խնդրեցինք մեր վրացի ընկերներին փակել ցամաքային և օդային ճանապարհը, նրանք դա արեցին»․ Ալիևը՝ 44-օրյա պատերազմի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովում ելույթի ընթացքում անդարադարձել է 2020-ի Արցախյան պատերազմին՝ հայտարարելով, թե Հայաստանում մեծ ակնկալիքներ կային, որ Ռուսաստանը կմիջամտի պատերազմին, գրում է minval.az-ը։
«Ես բազմիցս հայտարարել եմ հանրությանը, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ռուսաստանից օրական մի քանի անգամ կանոնավոր կերպով զենքով բեռնատար ինքնաթիռներ էին թռչում Հայաստան։ Մենք հետևում էինք Ռոստովից, Մոզդոկից բոլոր ուղղություններին։ Մեր վրացի ընկերներին խնդրեցինք փակել օդային տարածքը, և նրանք դա արեցին։ Մենք նաև խնդրեցինք մեր վրացի ընկերներին փակել այն ցամաքային ճանապարհը, որը կարող էր օգտագործվել Ռուսաստանից Հայաստան զենք տեղափոխելու համար, նրանք դա արեցին, և մենք երախտապարտ ենք նրանց», - ընդգծել է Ալիևը:
Պետության ղեկավարը նշել է, որ պատերազմի ժամանակ Բաքուն նամակ է հղել մերձկասպյան բոլոր երկրներին՝ խնդրելով թույլ չտալ զենքով ռուսական բեռնատար ինքնաթիռներին Հայաստան մուտք գործել։
«Մենք այն ուղարկել ենք Ղազախստան, Թուրքմենստան և Իրան։ Ցավոք սրտի, այս ինքնաթիռները Հայաստան մուտք գործելիս օգտվել են այս երկրների տարածքներից։ Այդպես էլ եղել է, և մենք չպետք է թաքցնենք 44-օրյա պատերազմի այս կողմը։ Բայց Հայաստանի սպասելիքներն ավելի մեծ էին. նրանք կարծում էին, որ ռուսական բանակը պետք է գա, կռվի և պաշտպանի «անջատողականությունը» (չակերտները՝ Tert.am), բայց դա տեղի չունեցավ»,- ասել է Ալիևը։
Նմանատիպ հոդվածներ
Ասում էին՝ «Ղարաբաղը Հայաստան է», հիմա էլ ասում են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ...
«Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել». Լավրով
Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում միջուկային պատերազմով, դրա մասին սկսել են խոսել արևմտյան երկրները։ Այսպիսի հայտարարությո...
«ԱՄՆ-ն և ԵՄ-ն մտադիր են մինչև վերջին ուկրաինացին կռվել Ռուսաստանի դեմ». Լավրով
ՆԱՏՕ-ի երկրներն ամեն ինչ անում են՝ թույլ չտալու քաղաքական պայմանավորվածությունների միջոցով Ուկրաինայում ռուսական հատուկ...
Արդեն պարզ է չէ՞ Հայաստանի ու Ադրբեջանի «խաղաղության օրակարգը». Աբրահամյան
Ադրբեջանի նախագահն այսօր անդրադարձել է Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթացին, նշել, որ չկա կոնկր...