Էրդողանը՝ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, թե Ֆրանսիայի ընտրություններում «ծայրահեղականների» պարտությունը ողջ աշխարհի հաղթանակն էր: Այս մասին նա լրագրողների հետ խոսել է Սաուդյան Արաբիայից հետ վերադառնալու ճանապարհին:
«Ֆրանսիայի ընտրությունների արդյունքում ծայրահեղականների պարտությունը մեր ողջ աշխարհի հաղթանակն է: Մյուս կողմից, պարզվեց, որ Մակրոնի ընդդիմադիրները լավ չեն վերլուծում Ֆրանսիայի սոցիոլոգիական կառուցվածքը: Այլ խոսքով, նրանց շատ վառ ցուցադրական թշնամանքն իսլամի հանդեպ, հատկապես նրանց ծայրահեղական վերաբերմունքը հիջաբի ու մուսուլմանների նկատմամբ, բնականաբար, երկրորդ փուլում Մակրոնին առաջին պլան մղեցին»,- հայտարարել է Էրդողանը:
Հիշեցնենք՝ Ֆրանսիայում ապրիլի 24-ին տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ գործող նախագահ Էմանուել Մակրոնը 58.54 տոկոսով հաղթեց «Ազգային միավորում» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենին, ով հավաքեց 41.46 տոկոս:
Նմանատիպ հոդվածներ
Չախոյանը՝ վարչապետի՝ Հայաստանը լքելու լուրերի մասին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. Երևանի փողոցներում հայրենիքը փրկողնե...
«Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել». Լավրով
Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում միջուկային պատերազմով, դրա մասին սկսել են խոսել արևմտյան երկրները։ Այսպիսի հայտարարությո...
«ԱՄՆ-ն և ԵՄ-ն մտադիր են մինչև վերջին ուկրաինացին կռվել Ռուսաստանի դեմ». Լավրով
ՆԱՏՕ-ի երկրներն ամեն ինչ անում են՝ թույլ չտալու քաղաքական պայմանավորվածությունների միջոցով Ուկրաինայում ռուսական հատուկ...
«Խնդրեցինք մեր վրացի ընկերներին փակել ցամաքային և օդային ճանապարհը, նրանք դա արեցին»․ Ալիևը՝ 44-օրյա պատերազմի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովում ելույթի ընթացքո...