Արդեն պարզ է չէ՞ Հայաստանի ու Ադրբեջանի «խաղաղության օրակարգը». Աբրահամյան
Ադրբեջանի նախագահն այսօր անդրադարձել է Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթացին, նշել, որ չկա կոնկրետ քարտեզ, որի հիման վրա ապագայում Հայաստանի հետ սահմանների հետ կապված պայմանագիր կկնքվի: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը:
«Վերջինս նշել է, որ որպես հիմք պետք է վերցնել պատմությունն ու այն քարտեզները, որոնք եղել է Հարավային Կովկասի խորհրդայնացումից հետո, սակայն չպետք է հիմնվել մեկ քարտեզի վրա:
Որպես օրինակ Ալիևը ընդգծել է, որ 1920 թվականի քարտեզով «Երևանն ու Զանգեզուրը Ադրբեջանի տարածքում են եղել, իսկ Հայաստանը Իրանի հետ սահման չի ունեցել»:
Արդեն պարզ է չէ՞ Հայաստանի ու Ադրբեջանի «խաղաղության օրակարգը»:
Բացի նրանից, որ Ադրբեջանը խեղաթյուրում է պատմությունը, որոշել է սեփական քաղաքականությունը կառուցել ընտրովի՝ տարբեր ժամանակների քարտեզներից վերցնել Ադրբեջանի համար առավելագույն ձեռնտու հանգամանքները, քարտեզների անորոշության մեջ վիճելի բոլոր հարցերը կարգավորել իր առավելապաշտական մոտեցումների և ուժի սպառնալիքի շրջանակներում:
Ի դեպ, այսօր կայացած Փաշինյան-Արայիկ Հարությունյան հանդիպման ժամանակ, Արցախի նախագահը նշեց, որ արցախահայությունն ընդունում է «խաղաղության օրակարգ»-ը:
Միգուցե ես անուղղելի լավատես եմ, բայց հույս ունեմ, որ արցախահայության անունից հայտարարություն հնչեցնող Հարությունյանի՝ «խաղաղության օրակարգ»-ի մասին ձևակերպումները, Փաշինյանի ու Ալիևի պատկերացումների շրջանակներում չեն և հիմնված են Արցախի խորհրդարանի վերջին համատեղ հայտարարության, իսկ ավելի կոնկրետ այն մոտեցման վրա, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», - գրել է Տիգրան Աբրահամյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Խնդրեցինք մեր վրացի ընկերներին փակել ցամաքային և օդային ճանապարհը, նրանք դա արեցին»․ Ալիևը՝ 44-օրյա պատերազմի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովում ելույթի ընթացքո...
Ասում էին՝ «Ղարաբաղը Հայաստան է», հիմա էլ ասում են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ...
«Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել». Լավրով
Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում միջուկային պատերազմով, դրա մասին սկսել են խոսել արևմտյան երկրները։ Այսպիսի հայտարարությո...
«ԱՄՆ-ն և ԵՄ-ն մտադիր են մինչև վերջին ուկրաինացին կռվել Ռուսաստանի դեմ». Լավրով
ՆԱՏՕ-ի երկրներն ամեն ինչ անում են՝ թույլ չտալու քաղաքական պայմանավորվածությունների միջոցով Ուկրաինայում ռուսական հատուկ...