«Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել». Լավրով
Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում միջուկային պատերազմով, դրա մասին սկսել են խոսել արևմտյան երկրները։ Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինձ հարցրին՝ արդյոք հնարավո՞ր է միջուկային պատերազմ, միջուկային պատերազմ սկսելու ռիսկերը մեծացե՞լ են, և արդյոք Ռուսաստանը ենթադրո՞ւմ է, որ դա կարող է տեղի ունենալ: Ես պատասխանեցի, որ դեռևս Թրամփի վարչակազմի հետ մեր համագործակցության հենց սկզբից մենք առաջարկել ենք վերահաստատել 1997 թվականի Ռեյգան-Գորբաչով թեզն առ այն, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և հետևաբար այն երբեք չպետք է սանձազերծվի»,- ասել է Լավրովը «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, հենց Ռուսաստանն է բազմիցս նախաձեռնել միջուկային բոլոր երկրների անունից հայտարարություններ ընդունել, որոնք հաստատում են միջուկային զենքի հետ կապված պարտավորությունները։
Լավրովն ընդգծել է նաև, որ Ռուսաստանը չի խաղում «միջուկային պատերազմ» բառերի հետ։
«Հիշում եք, Զելենսկին հունվարին ասաց, որ Ուկրաինան սխալ է թույլ տվել, երբ հրաժարվել է իր միջուկային կարգավիճակից: Եվ հետո նա ասաց, որ Ուկրաինան պետք է մտածի միջուկային զենք ձեռք բերելու մասին: Վերջերս Լեհաստանի վարչապետն ասաց, որ Վարշավան կողջունի ԱՄՆ-ի միջուկային զենքի տեղակայումն իր տարածքում և դրա վերաբաշխումը Գերմանիայից Լեհաստան: Մենք երբեք չենք խաղում նման վտանգավոր հայեցակարգերի հետ»,- հավելել է նախարարը՝ ընդգծելով, որ արևմտյան երկրները պետք է սանձեն ուկրաինացի և լեհ պաշտոնյաներին, որոնք վտանգ չեն տեսնում դրանում։
Նմանատիպ հոդվածներ
Չախոյանը՝ վարչապետի՝ Հայաստանը լքելու լուրերի մասին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. Երևանի փողոցներում հայրենիքը փրկողնե...
«Խնդրեցինք մեր վրացի ընկերներին փակել ցամաքային և օդային ճանապարհը, նրանք դա արեցին»․ Ալիևը՝ 44-օրյա պատերազմի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովում ելույթի ընթացքո...
Ասում էին՝ «Ղարաբաղը Հայաստան է», հիմա էլ ասում են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ...
Էրդողանը՝ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, թե Ֆրանսիայի ընտրություններում «ծայրահեղականների» պարտությունը ողջ աշխ...