«Համարեք մանդատները վայր ենք դրել»․ Արթուր Վանեցյան
Քիչ առաջ Ազատության հրապարակում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Արթուր Վանեցյանը հայտարարեց․
«Համարեք մանդատները վայր ենք դրել։ Որովհետև մենք այստեղ ենք՝ փողոցում, կանգնած ենք գետնին ու պայքարում ենք։ Կոնկրետ իմ մասով կարող եմ ասել, որ գոնե ես այլևս չեմ պատկերացնում խորհդարանում ինչ պիտի անեմ, ինչ պիտի քննարկեմ։
Մի խորհդարանում, որտեղ հայտարարում են, թե Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, ես այդ խորհդարանում չգիտեմ՝ ինչով պիտի զբաղվեմ։
Ուզում եմ ասել, որ մանդատ դնել-չդնելը տեխնիկական հարց է, բայց այնուամենայնիվ պիտի ֆիքսել, որ իշխանափոխությունը իրականացվելու է խորհդարանում։ Այո, միանշանակ է, որ դա տեղի է ունենալու հենց փողոցի ճնշման տակ, բայց վայրը խորհդարանն է։ Հենց այդ մանդատներն են, որ մեզ պետք են գալու այդ գործը ավարտին հասցնելու պրոցեսում»,- հավելեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Կախված նրանից, թե ինչ է «խմում կամ ծխում»․ Լավրովը՝ Զելենսկիի մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ենթադրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հայտարարություններն անո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Տեղի է ունեցել Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնությու...
«Մեկընդմիշտ փակենք այդ թեման, ինձ որևէ մեկը որևէ բան չի փոխանցել»․ Վալերի Օսիպյան
Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նախկին փոխոստիկանապետ Վալերի Օսպիպյանն ասաց, որ Հնարավոր է կանխել հայրե...
«Եթե անգամ Փաշինյանը գա ու գոռա՝ Նիկոլ հեռացիր, թող գա կանգնի, իրեն էլ թույլ կտանք»․ Կարին Տոնոյան
5165 շարժումը, հասարակական գործիչներ Էդգար Ղազարյանը, Ավետիք Չալաբյանը ապրիլի 19-ին՝ ժամը 12.00-ին, Ազատության հրապարակո...