ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրյուսելում բանակցությունների արդյունքում երկու որոշում է կայացվել
Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում մանրամասներ հայտնեց երեկ՝ Բրյուսելում կայացած իր, Ադրբեջանի նախագահ Ալիևի և ԵՄ նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումից:
Նիկոլ Փաշինյանի հաղորդմամբ՝ Բրյուսելում բանակցությունների արդյունքում երկու որոշում է կայացվել՝ երկու երկրների միջև սկսել խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով:
Փաշինյանը մանրամասնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները և այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ.
«Սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած սկզբունքները պետք է ի մի բերվեն և բանակցությունների արդյունքներով հասցեագրվեն: Ես արդեն բարձրաձայնել եմ այս առնչությամբ մեր նկատառումները և տեղյակ եք, որ ի պատասխան Ադրբեջանի առաջարկների, մենք ընդգծել ենք, որ դրանցում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, սակայն դրանք չեն ամբողջացնում խաղաղության օրակարգի հարցերը, և մեզ համար սկզբունքային նշանակություն ունի ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը, այս հարցերը ընդգրկված են խաղաղության օրակարգի վերաբերյալ մեր պատասխաններում և պետքէ դառնան բանակցությունների առարկա»,-ասաց Փաշինյանը և ընդգծեց, որ այս գործընթացում կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ներգրավվածությունը և պետք է շարունակենք աշխատել այս ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանի հաղոդրմամբ՝ Բրյուսելյան այցի ժամանակ որոշվել է նաև Հայաստան-Ադրբեջան սահմաններին դելիմիտաիայի և դեմարկացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծել: Նա նշեց, որ հանձնաժողովը կունենա կրկնակի մանդատ՝ բուն դելիմիտացիայի աշխատանքներ իրականացնելու և սահմանի երկայնքով կայունություն հաստատելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է մնա ու կարգավիճակ ունենա․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատեց ապրիլի 13-ին Ազգային ժողովում Կառավարության ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը փորձում է ԼՂ-ի և Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել. Փաշինյան
2022թ-ի մարտի 28-ի ՀՀ ԱԽ հայտարարության մեջ շեշտադրվում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հ...
Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը մեկնարկել է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը Բրյուսելում մեկնարկել է։ Այս մասին...
Լավրովն ու Միրզոյանը կհանդիպեն Մոսկվայում
Ապրիլի 8-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին ապրիլի 6-ին կ...