«Արևմտյան ինտերնետ հարթակները սահմանափակում են սոցցանցերում պետական մարմինների օգտահաշիվները». Լավրով
Արեւմտյան ինտերնետ հարթակները «հովհարաձեւ» արգելափակում են տեղեկատվության ռուսաստանյան աղբյուրները, սահմանափակելով, այդ թվում՝ սոցցանցերում պետական մարմինների օգտահաշիվները:
Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են գլոբալ, արեւմտյան, առաջին հերթին, ամերիկյան ինտերնետ հարթակները հովհարաձեւ արգելափակում ամբողջ աշխարհում ռուսաստանյան տեղեկատվական ռեսուրսները:
Դա անում են ցուցադրաբար, առանց ամաչելու: Օրերս Youtube տեսահոսթինգով սահմանափակվել Է ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչի ճեպազրույցի հասանելիությունը, այնուհետեւ նմանօրինակ միջոց Է կիրառվել նաեւ Պետական Դումայի օգտահաշիվի նկատմամբ»,-ասել Է Լավրովը՝ հանդես գալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում տեղի ունեցած խորհրդաժողովի ընթացքում:
Նա ընդգծել Է, որ նախարարության հրապարակման չհիմնավորված սահմանափակումներ Է իրականացնում նաեւ Twitter-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից ասել են՝ երբ կավարտվի հատուկ գործողությունն Ուկրաինայում
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը կավարտվի առաջիկայում: Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի՝...
«Ամեն ինչ կախված է Պուտինի համաձայնությունից ու դիրքորոշումից». Չավուշօղլու
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռու չէ, ամեն ինչ կախված է Ռու...
«Ծանրագույն երկընտրանքի առջև ենք կանգնած». Վիգեն Խաչատրյան
«Ծանրագույն երկընտրանքի առջև ենք կանգնած, ըստ իս՝ պետք է ողջունել վարչապետի անկեղծ մտորումները ժողովրդի հետ»,-Ազգային ժո...
Մակրոնը հրաժարվել է հետևել Բայդենի օրինակին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է հետևել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օրինակին և Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսա...