Մակրոնը հրաժարվել է հետևել Բայդենի օրինակին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է հետևել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օրինակին և Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի գործողությունները «ցեղասպանություն» անվանել։
Նա այդ մասին ասել է France 2-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կօգտագործի «ցեղասպանություն» եզրույթը ռուս զինվորականների կողմից ուկրաինացիների սպանություններին անդրադառնալու համար։
«Այսօր ես զգույշ կլինեմ նման եզրույթների հարցում, քանի որ այս երկու ժողովուրդները եղբայրներ են»,- ասել է Մակրոնը։
Պաշտոնավարման երկրորդ ժամկետի համար առաջադրված Մակրոնը նշել է, որ Փարիզը Կիևի հետ համագործակցում է հնարավոր ռազմական հանցագործությունների հետաքննության հարցում, գրում է CNN-ը։
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Այովա նահանգում ունեցած ելույթի ժամանակ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին անվանել է «բռնապետ», իսկ Ուկրաինայում ՌԴ-ի իրականցվող հատուկ ռազմական գործողությունը՝ «ցեղասպանություն»։
Նմանատիպ հոդվածներ
«Մենք այլ ելք չունեինք». Պուտինը` ռազմական գործողությունների մասին
Ուկրաինայում սնուցվող հակառուսական ուժերի հետ բախումն անխուսափելի էր, պարզապես ժամանակի հարց էր։ Նման կարծիք է հայտնել Ռ...
«Մենք տեղյա՞կ ենք ԱՄՆ Կոնգրեսում պատրաստվող այսպես կոչված ցեղասպանության մասին օրինագծից». թուրք վերլուծաբան
Թուրքական «HaberTurk» լրատվամիջոցի վերլուծաբան Քյուրշադ Զորլուն իր սյունակում անդրադարձել է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության...
«Ամեն ինչ կախված է Պուտինի համաձայնությունից ու դիրքորոշումից». Չավուշօղլու
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռու չէ, ամեն ինչ կախված է Ռու...
«Ես պատրաստ եմ Արցախի դրոշը տեղադրել ձեր գլխին՝ ձեր նախընտրած հատվածում». Զոհրաբյանը` ՔՊ-ական պատգամավորին
Քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես պատրաստ եմ դրոշը տնկել այս գլխին Էս մարդը, ո...