ՌԴ-ից ասել են՝ երբ կավարտվի հատուկ գործողությունն Ուկրաինայում
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը կավարտվի առաջիկայում: Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի՝ Ռուսաստանի Դաշնության ինքնիշխան գործերին միջամտությունը կանխելու հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը, գրում է ura.news-ը:
«Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողությունն Ուկրաինայում շուտով կավարտվի։ Մենք չենք պատրաստվում ձգձգել այն»,- ասել է նա աֆրիկյան և ասիական լրատվամիջոցների ներկայացուցիչների համար 2014-2022 թվականների ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ճեպազրույցում։ Հեռարձակումն իրականացվել է «Եդինայա Ռոսիա»-ի կայքում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Նմանատիպ հոդվածներ
«Արցախի մեր գործընկերները լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը». Էդուարդ Աղաջանյան
Արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա և չի կարող լինել, տարվող գործընթացի գլխավոր շահառուն հենց Արցախի ժողովուրդ...
WhatsApp-ում փոփոխություններ են սպասվում
WhatsApp-ը կվերածվի սոցիալական ցանցի: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են WhatsApp մեսենջերի մշակողները: Փո...
Ադրբեջանի Միլլի Մեջլիսում առաջարկել են ՀՀ-ի հետ հարաբերությունների հանձնաժողով ստեղծել
Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան առաջարկել է Հայաստանի հետ հարաբերություն...
Հայտնի է՝ երբ կժամանի ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային 800 մլն դոլարի չափով օգնությունը
ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային 800 մլն դոլարի չափով օգնությունը կժամանի առաջիկա 24 ժամվա ընթացքում: Հայտնում է CNN-ը։ Հեռուստա...