«Ամեն ինչ կախված է Պուտինի համաձայնությունից ու դիրքորոշումից». Չավուշօղլու
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռու չէ, ամեն ինչ կախված է Ռուսաստանի նախագահի համաձայնությունից եւ դիրքորոշումից: Այս մասին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ես կարծում եմ, որ այս հանդիպումը հեռու չէ։ Ամեն ինչ կախված է Պուտինի համաձայնությունից ու դիրքորոշումից։ Ռուսաստանի առաջնորդը սկզբունքորեն դեմ չէ հանդիպմանը», - ասել է Չավուշօղլուն NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Զելենսկու հետ Պուտինի հանդիպման հեռանկարների մասին, հայտարարել էր, որ Մոսկվայի համար ոչինչ չի փոխվել, Կրեմլում չեն մերժում այդ հնարավորությունը:
Նմանատիպ հոդվածներ
«Ծանրագույն երկընտրանքի առջև ենք կանգնած». Վիգեն Խաչատրյան
«Ծանրագույն երկընտրանքի առջև ենք կանգնած, ըստ իս՝ պետք է ողջունել վարչապետի անկեղծ մտորումները ժողովրդի հետ»,-Ազգային ժո...
Մակրոնը հրաժարվել է հետևել Բայդենի օրինակին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է հետևել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օրինակին և Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսա...
«Արցախի մեր գործընկերները լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը». Էդուարդ Աղաջանյան
Արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա և չի կարող լինել, տարվող գործընթացի գլխավոր շահառուն հենց Արցախի ժողովուրդ...
Իրանում մեկնարկում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
Իրանում մեկնարկում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: Այս մասին հայտնում է Miran Press թելեգրամյան ալիքը: Նշվու...