«2020-ին ունեցանք անհաջողություն․ չպետք է ողբերգություն սարքել»․ Հովիկ Աղազարյան
Մի հարգարժան հայրենասերի հետ էի զրուցում, ասաց պարոն Աղազարյան, Հովիկ ջան, այն ինչ դու արեցիք, դա հեղափոխություն չէր, ազգային ազատագրական շարժում էր։
Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ ելույթի ժամանակ ասաց « Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Հաղթել ենք 90–ականների ճակատամարտը, փառք տվել տղաներին, 2020 թվականին ունեցանք անհաջողություն, որի հետ կապված չպետք է նորից ողբերգություն սարքենք, որովհետև ես համաձայն չեմ այն տերմինի հետ, որ մենք պարտվել ենք, և այլն»,–ասաց Աղազարյանը։
Նրա խոսքով՝ այսօր իշխանությունը շարժվում է խաղաղության օրակարգով, բայց ինքը վստահ չէ, որ հարևան երկիրը պատրաստ է դրան․
«Բայց աշխարհը գիտի, որ մենք ուզում ենք խաղաղություն, դա աշխարհը գիտի։ Հիմա իմ կողմից ոչ հարգելի ընդդիմադիր գործընկերները ի՞նչ են ասում, ասում են՝ Արցախի հետ մեր դիրքորոշումն իրենց համար անընդունելի է, և իրենք այլ տեսակետ ունենք։ Է թող գան իրենց տեսակետով։ Բարձրացրեք Արցախի անկախությունը ճանաչելու հարց, բութ, որը նշանակում է Ադրբեջանին պատերազմ հայտարարել կամ պատերազմական գործողությունները վերսկսկել, հավաքեք ինչ–որ իմաստով տեսանելի աջակցություն, բարձրացրեք այդ հարցը, կգնանք ընտրության՝ մենք մեր ծրագրով, դուք ձեր ծրագրով։ Մեր ծրագիրը որն է՝ մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրներ չունենք, մենք ունենք մի խնդիր, որ Արցախի ժողովուրդը փաստորեն ինքնորոշվում է և մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա արդարացի ու արագ լուծման հասցնենք»,–ասաց Աղազարյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Ամեն ինչ կախված է Պուտինի համաձայնությունից ու դիրքորոշումից». Չավուշօղլու
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռու չէ, ամեն ինչ կախված է Ռու...
«Ծանրագույն երկընտրանքի առջև ենք կանգնած». Վիգեն Խաչատրյան
«Ծանրագույն երկընտրանքի առջև ենք կանգնած, ըստ իս՝ պետք է ողջունել վարչապետի անկեղծ մտորումները ժողովրդի հետ»,-Ազգային ժո...
Մակրոնը հրաժարվել է հետևել Բայդենի օրինակին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է հետևել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օրինակին և Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսա...
«Խաղաղապահ ուժերի ներկայությունը պետք է լինի անժամկետ». Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 12-ին Մարտակերտ քաղաքում հանդիպում է ունեցել շրջանի վարչակազմ...