ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուզում եմ խոստովանել, որ մեղավոր եմ». Փաշինյանը չակերտներ բացեց
44-օրյա պատերազմի զոհերի թիվը այսօրվա դրությամբ 3825 է, նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել կամ ԴՆԹ նույնականացվել են ու հուղարկավորվել։ Այս մասին ԱԺ-ում կառավարության կատարողականի զեկույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե՛ պատերազմի և թե՛ պարտության համար, բայց չեմ ընդունել ու չեմ ընդունելու այն մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020 թ-ի նոյեմբերի 9-ից հետո՝ մեղադրելով հողեր հանձնելու և դավաճանության մեջ։ Առաջին հայացքից սա կարող է աբսուրդ թվալ, երբ ընդունում ես մեղքը, բայց չես ընդունում մեղադրանքը։ Թերևս բոլոր՝ թե՛ քաղաքական, թե՛ բարոյական խոսակցության տիրությում հասունացել է պահը, որ այս երկվությունը լուծվի։ Եթե ինձ ուզում են օբյեկտիվ մեղադրանք վերագրել, ինձ պետք է մեղադրեն ոչ թե հողերը հանձնելու, այլ չհանձնելու մեջ, հիմա ուզում եմ խոստովանել, որ հնարավոր է և, այո, մեղավոր եմ դրա մեջ»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝հանձնելով գուցե կփրկեր հազարավոր կյաքներ, իսկ չհանձնելով, փաստորեն հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ է դարձել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է մնա ու կարգավիճակ ունենա․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատեց ապրիլի 13-ին Ազգային ժողովում Կառավարության ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրյուսելում բանակցությունների արդյունքում երկու որոշում է կայացվել
Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում մանրամասներ հայտնեց երեկ՝ Բրյուսելում կայացած իր, Ադրբեջանի նախագահ Ալիևի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 6 փաստաթուղթ է ստորագրվել Ռուսաստանի և Հայաստանի միջև
Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում մերձմոկսովյան Նովո-Օգորյովո նստավայրում տեղի է ունենում ՀՀ Վար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Պուտինին ասաց` որն է գլխավոր հարցը
Այս այցը ունի ոչ միայն պրակտիկ, այլև խորհրդանշական նշանակություն, որովհետեւ նվիրված է երկու երկրների միջեւ դիվանագիտական...