Քաղաքականություն

Թեհրանը հերքել է բրիտանական ԶԼՄ-ների հաղորդագրությունները Ռուսաստանին զենք մատակարարելու մասին

Թեհրանը հերքել է բրիտանական ԶԼՄ-ների հաղորդագրությունները Ռուսաստանին զենք մատակարարելու մասին
Իրանական կողմը հերքում է բրիտանական ԶԼՄ-ների հաղորդագրությունները այն մասին, թե իբր իրանական զենք է մատակարարվել Ռուսաստան՝ Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ դրանք օգտագործելու համար։…

Իրանական կողմը հերքում է բրիտանական ԶԼՄ-ների հաղորդագրությունները այն մասին, թե իբր իրանական զենք է մատակարարվել Ռուսաստան՝ Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ դրանք օգտագործելու համար։ Համապատասխան հայտարարությունն այսօր հրապարակվել է Լոնդոնում Իրանի դեսպանատան կողմից։
 

«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների միջև կապ ցույց տալու փորձը, ինչպես նաև այս համատեքստում Իրանի հիշատակումը ոչ պրոֆեսիոնալ և անընդունելի քայլ է», - գրել է ներկայացուցչությունը Twitter-ում։ Միաժամանակ, դեսպանատունը ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունն անվանել է «անիրական ու անհիմն»։
 

Ավելի վաղ մի շարք բրիտանական լրատվամիջոցներ տեղեկություն էին հրապարակել Իրաքի և Իրանի կողմից իբր զենքի, այդ թվում՝ զենիթահրթիռային համակարգերի՝ Ռուսաստան մատակարարման մասին՝ Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ օգտագործելու համար։
 Բաղդադը պաշտոնապես հերքել է այս տեղեկությունը։

Նմանատիպ հոդվածներ

Փաշինյանն ու Ալիևը արտգործնախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները

Միշելի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250