«Ես պատրաստ եմ Արցախի դրոշը տեղադրել ձեր գլխին՝ ձեր նախընտրած հատվածում». Զոհրաբյանը` ՔՊ-ական պատգամավորին
Քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ես պատրաստ եմ դրոշը տնկել այս գլխին
Էս մարդը, ով պարզվեց, պատգամավոր է, առաջարկել է Արցախի դրոշը տնկել իր գլխին։
Անկեղծ, չեմ հասկանում, թե ինչո՞ւ է այս մարդու ռացիոնալ առաջարկը դարձել սարկազմի ու զվարճանքի թեմա։
Հարգելի հայրենակից, ես պատրաստ եմ Արցախի դրոշը տեղադրել ձեր գլխին՝ ձեր նախընտրած հատվածում։
Իլոն Մասկի վերջին տեսությունը՝ բանականությունը, հիշողությունները, էմոցիաները պահպանելու համար դրանք ռոբոտների մեջ տեղադրելը՝ գուցեեւ օգնի զարթնեցնել գենետիկ հիշողություն հայրենիքի, Արցախի, հազարավոր զոհերի ու Արցախի գլխին կախված նոր ցեղասպանության մասին։
Վստահ չեմ իհարկե, որ էս դեպքում Իլոն Մասկի գաղափարը կաշխատի, բայց ես պատրաստ եմ փորձել»,-գրել է Զոհրաբյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Մենք այլ ելք չունեինք». Պուտինը` ռազմական գործողությունների մասին
Ուկրաինայում սնուցվող հակառուսական ուժերի հետ բախումն անխուսափելի էր, պարզապես ժամանակի հարց էր։ Նման կարծիք է հայտնել Ռ...
«Մենք տեղյա՞կ ենք ԱՄՆ Կոնգրեսում պատրաստվող այսպես կոչված ցեղասպանության մասին օրինագծից». թուրք վերլուծաբան
Թուրքական «HaberTurk» լրատվամիջոցի վերլուծաբան Քյուրշադ Զորլուն իր սյունակում անդրադարձել է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության...
Մակրոնը հրաժարվել է հետևել Բայդենի օրինակին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է հետևել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օրինակին և Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսա...
«Խաղաղապահ ուժերի ներկայությունը պետք է լինի անժամկետ». Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 12-ին Մարտակերտ քաղաքում հանդիպում է ունեցել շրջանի վարչակազմ...