Զելենսկու աշխատակազմից արձագանքել են Պուտինի հայտարարությանը
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները «փակուղում» են, հաղորդում է РБК գործակալությունը։
Պոդոլյակն ասել է, որ բանակցությունները շատ ծանր են ընթանում։
«Չնայած ծանր էմոցիոնալ ֆոնին, ուկրաինական կողմն աշխատում է թափանցիկ՝ պաշտպանելով մեր արժեքները, երբ ռուսական կողմը շարունակում է հրապարակայնորեն ճնշում գործադրել գործընթացի վրա»,- ասել է Պոդոլյակը և հավելել, որ «ռուսական կողմը հավատարիմ է մնում բանակցային գործընթացի վրա հրապարակայնորեն ճնշում գործադրելու իր ավանդական մարտավարությանը»։
Նշենք, որ ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ «Կիևը հետ է կանգնել Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածություններից՝ իրավիճակը վերադարձնելով փակուղի»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը մեկնարկել է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը Բրյուսելում մեկնարկել է։ Այս մասին...
Լավրովն ու Միրզոյանը կհանդիպեն Մոսկվայում
Ապրիլի 8-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին ապրիլի 6-ին կ...
«ՌԴ-ի հետ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել». Փաշինյանը մանրամասնում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունում հանդիպումների ընթացքում առանձնակի ուշադրության է արժանացրել տարածա...
Ալիևը խոսել է Փառուխում իրավիճակի մասին
Փառուխի բարձունքը գտնվում է Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողության տակ։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահը՝ տարածաշրջանում ա...