Ալիևը խոսել է Փառուխում իրավիճակի մասին
Փառուխի բարձունքը գտնվում է Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողության տակ։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահը՝ տարածաշրջանում առկա ջրամբարների վերակառուցման վերաբերյալ երկրի ղեկավարության ծրագրերի քննարկման ժամանակ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Անդրադառնալով Քարագլխի բարձունքին և նրա մոտ գտնվող Խաչենի ջրամբարին, Ալիևը հայտարարել է, որ «Խաչընչայի ջրամբարը գտնվում է Փառուխ գյուղի մոտակայքում, և հայերի մարտական դիրքերը սպառնում են դրա շահագործմանը։ Այսօր այն մեր վերահսկողության տակ է»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գրավել են Արցախի Փառուխ գյուղը և հարակից մի քանի շրջաններ։ Հետագա առաջընթացը կասեցվել է խաղաղապահների միջամտության արդյունքում։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները առաջխաղացման հերթական փորձն են ձեռնարկել։ Մարտի 27-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարեց Փառուխ գյուղից ադրբեջանական զորքերի դուրսբերման մասին, սակայն Ադրբեջանի ՊՆ-ն հերքեց այս տեղեկությունը։ Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ նույն դիրքերում՝ Փառուխ գյուղին հարող Քարագլուխ բարձունքում, իսկ Արցախի զինված ուժերը շարունակում են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել պաշտպանական գծերն ամրապնդելու և հակառակորդին զսպելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը մեկնարկել է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը Բրյուսելում մեկնարկել է։ Այս մասին...
Լավրովն ու Միրզոյանը կհանդիպեն Մոսկվայում
Ապրիլի 8-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին ապրիլի 6-ին կ...
«ՌԴ-ի հետ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել». Փաշինյանը մանրամասնում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունում հանդիպումների ընթացքում առանձնակի ուշադրության է արժանացրել տարածա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է մնա ու կարգավիճակ ունենա․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատեց ապրիլի 13-ին Ազգային ժողովում Կառավարության ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները...