Լավրովն ու Միրզոյանը կհանդիպեն Մոսկվայում
Ապրիլի 8-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին ապրիլի 6-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Արարատ Միրզոյանի այցն աշխատանքային կլինի:
Մարիա Զախարովայի խոսքով՝ արտգործնախարարները մանրամասն կքննարկեն երկկողմ համագործակցության քայլերը բոլոր ոլորտներում, ինտեգրացիոն միություններում եւ այլ միջազգային հարթակներում:
Նաեւ մտքերի հանգամանալից փոխանակում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման վերաբերյալ։
«Հուսով ենք, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կնպաստեն դաշնակցային փոխգործակցության խորացմանը, խաղաղության եւ կայունության գործի առաջխաղացմանն Անդրկովկասում»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը մեկնարկել է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը Բրյուսելում մեկնարկել է։ Այս մասին...
Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկաինական բանակցությունները
Մարտի 29-ի առավոտյան Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները՝ Թուրքիայի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրյուսելում բանակցությունների արդյունքում երկու որոշում է կայացվել
Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում մանրամասներ հայտնեց երեկ՝ Բրյուսելում կայացած իր, Ադրբեջանի նախագահ Ալիևի...
Կրեմլը` Փաշինյանի և Ալիևի Բրյուսելում կայացրած որոշումների մասին
Կրեմլը դրական է գնահատում խաղաղ բանակցությունների գործընթաց սկսելու Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների՝ Բրյուսելում...