Թուրքիան բռնի ուժով սիրիացի փախստականներին արտաքսում է. ո՞րն է պատճառը
Թուրքիայից Իդլիբ արտաքսվող սիրիացի փախստականները ֆինանսական կորուստներ են կրում, քանի որ ստիպված են լինում զրկվել իրենց աշխատանքից և եկամուտից Այս մասին գրում է ermenihaber-ը։
Թուրքական իշխանություններն արտաքսում են յուրաքանչյուր սիրիացու, ով չունի անձը հաստատող փաստաթուղթ կամ ով չի կարող թարմացնել այն։ Մարտ ամսվա ընթացքում երկրից արտաքսվել է արդեն 1321 սիրիացի փախստական։ Ավելի քան 100 հոգի էլ արտաքսվել է Հալեպի շրջան։
Թուրքական իշխանությունների տվյալներով՝ այժմ շուրջ 4մլն սիրիրացի փախստական է ապրում Թուրքիայում։ Ներգաղթի հարցերով Թուրքիայի գլխավոր վարչության կողմից սիրիացի փախստականներին տրվում է նույնականացման վկայական, որը նրանց իրավունք է տալիս ազատ տեղաշարժվել Թուրքիայի սահմաններում և օգտվել թուրքական պետական բոլոր ծառայություններից։
45-ամյա իրավապաշտպան Մուհամմեդ Ասլանը պատմել է, որ թուրքական ոստիկանության գործողությունները սիրիացիների նկատմամբ անօրինական են և հակասում են փախստականների պաշտպանության կանոններին։
«Թուրքիայում սիրիացի փախստականները ենթարկվում են ռասիստական վերաբերմունքի և հալածանքի,»- ասել է Ասլանը և պնդել, որ պետք է ստեղծվի մարդու իրավունքների սիրիական կոմիտե, որպեսզի կանխի սիրիացիների նկատմամբ չարաշահումները և դադարեցնի նրանց բռնի տեղահանումը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը և հայտարարեցին, որ մեկնում են Արցախ
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու այս շաբաթվա...
Եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին, ապա ՌԴ-ն կանի հետևյալը․ Մեդվեդև
Ռուսաստանը կամրապնդի սահմանները միջուկային զենքով, եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին: Ռուսաստանը լիովին իրավունք է...
Ռուսաստանի դաշնակիցը չի ճանաչում Հարավային Օսեթիայի ընտրությունները
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ վերահաստատելով իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբող...
Ռուսաստանը՝ Իրանի կողմից, Իրաքից մաքսանենգ ճանապարհով ներկրած, զենք է օգտագործում Ուկրաինայի դեմ․ Guardian
Ռուսաստանը, զենքի՝ մաքսանենգության իրանական ցանցերի օգնությամբ, զինամթերք և զինտեխնիկա է ստանում Իրաքից Ուկրաինայում ռազ...