Ռուսաստանը՝ Իրանի կողմից, Իրաքից մաքսանենգ ճանապարհով ներկրած, զենք է օգտագործում Ուկրաինայի դեմ․ Guardian
Ռուսաստանը, զենքի՝ մաքսանենգության իրանական ցանցերի օգնությամբ, զինամթերք և զինտեխնիկա է ստանում Իրաքից Ուկրաինայում ռազմական գործողությունների համար։ Այս մասին գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով Իրանի և տարածաշրջանային հետախուզական ծառայությունների կողմից աջակցվող իրաքյան գրոհայինների անդամների տվյալները։
Հաղորդվում է, որ բրազիլական արտադրության ձեռքի հակատանկային նռնականետերը և հակատանկային հրթիռներ, ինչպես նաև բրազիլական արտադրության բազմակի հրթիռային կայաններ, մարտին Իրաքից ուղարկվել են Ռուսաստան:
Ըստ բրիտանական պարբերականի՝ Թեհրանի իշխանությունները նաև Մոսկվային են նվիրաբերել իրանական արտադրության Bavar 373 հրթիռային համակարգ, որը նման է ռուսական S-300-ին: Այս մասին պատմել է աղբյուրը, որն օգնել է զինամթերքի տեղափոխմանը: Ձեռքի հակատանկային նռնականետերը և հակատանկային հրթիռները, որոնք գտնվում են ամենահզոր շիա խմբավորման՝ «Հաշդ ալ-Շաաբի»-ի մոտ, մարտի 26-ին Սալամջա սահմանային անցակետով տեղափոխվել են Իրան, որտեղ դրանք ստացել են իրանցի զինվորականները և ծովով փոխադրել Ռուսաստան, ասել է անցումը վերահսկող խմբի հրամանատարը։
Նման բեռներ տեղափոխելու ունակ երեք բեռնատար նավ՝ երկուսը Ռուսաստանի դրոշով, մեկը՝ Իրանի, իրանական Բանդար Անզալի նավահանգստից Կասպից ծովով հասել են Աստրախան։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին, ապա ՌԴ-ն կանի հետևյալը․ Մեդվեդև
Ռուսաստանը կամրապնդի սահմանները միջուկային զենքով, եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին: Ռուսաստանը լիովին իրավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը և հայտարարեցին, որ մեկնում են Արցախ
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու այս շաբաթվա...
Ռուսաստանի դաշնակիցը չի ճանաչում Հարավային Օսեթիայի ընտրությունները
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ վերահաստատելով իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբող...
ՀՀ-ի հետ միացումը քիչ հավանական եմ համարում. Արցախի նախագահը` երկրի կարգավիճակի մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` Մարտակերտ քաղաքում, շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և...