Ռուսաստանի դաշնակիցը չի ճանաչում Հարավային Օսեթիայի ընտրությունները
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ վերահաստատելով իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը` չճանաչելով Հարավային Օսեթիայում ապրիլի10-ի ընտրությունները։ Այս մասին գրում է Инфотека 24 -ը:
Ռուսաստանի դաշնակից` Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կարևոր է համարում Ցխինվալի հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների շարունակությունը՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Հարավային Օսեթիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ երեկվա քվեարկության արդյունքներով հանրապետության ներկայիս ղեկավար Անատոլի Բիբիլովը և Ալան Գագլոևը անցել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։ Քվեարկության երկրորդ փուլը նշանակված է ապրիլի 24-ին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը և հայտարարեցին, որ մեկնում են Արցախ
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու այս շաբաթվա...
Եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին, ապա ՌԴ-ն կանի հետևյալը․ Մեդվեդև
Ռուսաստանը կամրապնդի սահմանները միջուկային զենքով, եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին: Ռուսաստանը լիովին իրավ...
Ռուսաստանը՝ Իրանի կողմից, Իրաքից մաքսանենգ ճանապարհով ներկրած, զենք է օգտագործում Ուկրաինայի դեմ․ Guardian
Ռուսաստանը, զենքի՝ մաքսանենգության իրանական ցանցերի օգնությամբ, զինամթերք և զինտեխնիկա է ստանում Իրաքից Ուկրաինայում ռազ...
«Մենք հասել ենք սահմանագծին». Գերմանիան այլևս չի կարող իր պաշարներից զենք մատակարարել Ուկրաինային
«Մենք հասել ենք այն սահմանին, որից այն կողմ սկսվում է ազգային պաշտպանության ապահովումը և Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպա...