«Մարիուպոլում տասնյակ հազարավոր զոհեր կան». Զելենսկին հայտարարել է նաև, որ ՌԴ-ն նախածեռնում է լայնածավալ հարձակում
Հաջորդ շաբաթ ռուսական զորքերը կարող են է՛լ ավելի լայնածավալ գործողությունների անցնել Ուկրաինայի արևելքում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հերթական տեսաուղերձում։
«Նրանք կարող են ավելի շատ հրթիռներ, ռումբեր օգտագործել մեր դեմ, բայց մենք պատրաստ ենք այս գործողություններին, պատասխան կտանք, էլ ավելի ակտիվ կլինենք Ուկրաինա զենք մատակարարելու հարցում, միջազգային ասպարեզում, ինչպես նաև՝ տեղեկատվական հարթակում»,- ասել է նա։
Այսօր` ապրիլի 11-ին, Հարավային Կորեայի խորհրդարանում տեսակապով ելույթի ընթացքում ևս Զելենսկին ներկայացրել է երկրում տիրող իրավիճակը: Մասնավորապես նա անդրադարձ է կատարել Մարիուպոլում տեղի ունեցող իրավիճակի և զարգացումների մասին: Նա նշել է, որ քաղաքում տեղի ունեցած մարտերի ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել։
«Ամենավատ իրավիճակը Մարիուպոլում է՝ մեր հարավային նավահանգստային քաղաքում, որը մարտի 1-ից արգելափակված է ռուսական զորքերի կողմից։ Կես միլիոնանոց քաղաք էր։ Զավթիչները փակել են այն և թույլ չեն տալիս այնտեղ ջուր և սնունդ տանել։ Նրանք փորձել են գրավել այն ամենադաժան ձևով` պարզապես ոչնչացնել այն ամենը, ինչ կա քաղաքում: Մարիուպոլն ավերվել է, կան տասնյակ հազարավոր մահացածներ»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ Ռուսաստանը ցանկանում է ցուցադրաբար ոչնչացնել Մարիուպոլը։
Նա կարծիք է հայտնել, որ արեւմտյան զենքի մատակարարման օգնությամբ Ուկրաինան կկարողանա ազատել «բազմաչարչար Մարիուպոլը» և փրկել մյուս պետություններին ռուսական ագրեսիայից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է մնա ու կարգավիճակ ունենա․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատեց ապրիլի 13-ին Ազգային ժողովում Կառավարության ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրյուսելում բանակցությունների արդյունքում երկու որոշում է կայացվել
Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում մանրամասներ հայտնեց երեկ՝ Բրյուսելում կայացած իր, Ադրբեջանի նախագահ Ալիևի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 6 փաստաթուղթ է ստորագրվել Ռուսաստանի և Հայաստանի միջև
Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում մերձմոկսովյան Նովո-Օգորյովո նստավայրում տեղի է ունենում ՀՀ Վար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Պուտինին ասաց` որն է գլխավոր հարցը
Այս այցը ունի ոչ միայն պրակտիկ, այլև խորհրդանշական նշանակություն, որովհետեւ նվիրված է երկու երկրների միջեւ դիվանագիտական...