Աքարն ու Շոյգուն քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել ռուս պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ: Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:
Աքարն ընդգծել է հրադադարի անհապաղ հաստատման կարևորությունը՝ նպաստելու ռուս-ուկրաինական կոնֆլիկտի դիվանագիտական լուծմանը, ինչպես նաև ցամաքային կամ ծովային ճանապարհով խաղաղ բնակիչներին մասնավորապես՝ Մարիուպոլից անվտանգ դուրս բերելու հրատապությունը:
Շոյգուի հետ զրույցի ընթացքում Աքարը ևս մեկ անգամ հայտնել է, որ Թուրքիան փորձում է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել հումանիտար օգնության հարցերում։ Իսկ բացի այդ էլ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կշարունակի անել ամեն հնարավորը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը մեկնարկել է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը Բրյուսելում մեկնարկել է։ Այս մասին...
Լավրովն ու Միրզոյանը կհանդիպեն Մոսկվայում
Ապրիլի 8-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին ապրիլի 6-ին կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրյուսելում բանակցությունների արդյունքում երկու որոշում է կայացվել
Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում մանրամասներ հայտնեց երեկ՝ Բրյուսելում կայացած իր, Ադրբեջանի նախագահ Ալիևի...
Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկաինական բանակցությունները
Մարտի 29-ի առավոտյան Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները՝ Թուրքիայի...