Պատահարներ Կարևոր

Բարսելոնա–Երևան չվերթն ավելի քան 12 ժամ ուշացել է. ինքնաթիռը վնասվել է

Բարսելոնա–Երևան չվերթն ավելի քան 12 ժամ ուշացել է. ինքնաթիռը վնասվել է
Օգոստոսի 17–ին նախատեսված Բարսելոնա–Երևան չվերթի ինքնաթիռն ավելի քան 12 ժամ ուշացումով է հասել Երևան. ուղևորներից մեկը Sputnik Արմենիային հայտնել են, որ «FlyOne Արմենիա» ավիաընկերության օդանավը…

Օգոստոսի 17–ին նախատեսված Բարսելոնա–Երևան չվերթի ինքնաթիռն ավելի քան 12 ժամ ուշացումով է հասել Երևան. ուղևորներից մեկը Sputnik Արմենիային հայտնել են, որ «FlyOne Արմենիա» ավիաընկերության օդանավը մնացել է ամպրոպի ու կարկուտի տակ, ինչի հետևանքով դիմապակու վրա ճաքեր են առաջացել, վնասվել է ինքնաթիռի առաջամասը։


«Մեզ հայտնեցին, որ այդ ինքնաթիռով չվերթն իրականացնելը խիստ վտանգավոր է, այն պետք է վերանորոգվի, որի համար երկար ժամանակ է պետք։ Ստիպված էինք ավելի քան 6 ժամ սպասել, մինչև Երևանից նոր ինքնաթիռ կգար Բարսելոնա, որով էլ վերադարձանք հայրենիք»,–ասել է ուղևորը։


Նշենք, որ թռիչքը պետք է տեղի ունենար Բարսելոնայի ժամանակով 20։35–ին և Երևան պետք է հասներ Երևանի ժամանակով 03։15–ին։


Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից էլ հայտնել են, որ ուշացման պատճառը եղել է տեխնիկական խնդիրը։


Բարսելոնա–Երևան 3F 232 չվերթը քիչ առաջ բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։


Aurornews-ը փորձում է մանրամասներ ճշտել:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250