Քաղաքականություն Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը փորձում է ԼՂ-ի և Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել. Փաշինյան

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը փորձում է ԼՂ-ի և Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել. Փաշինյան
2022թ-ի մարտի 28-ի ՀՀ ԱԽ հայտարարության մեջ շեշտադրվում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում ձեռնարկելու մտադրություն ունի, արձանագրել էինք, որ նման զարգացումների…

2022թ-ի մարտի 28-ի ՀՀ ԱԽ հայտարարության մեջ շեշտադրվում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում ձեռնարկելու մտադրություն ունի, արձանագրել էինք, որ նման զարգացումների բավական մեծ հավանականություն կա նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին: Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

 

«Ինչպես 2020թ-ի 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում, ինչպես նաև դրանից հետո Ադրբեջանը վարում է Հայաստանի և ԼՂ-ի դեմ ռազմական հարձակումը հիմնավորող խոսույթի, բովանդակության, ձևավորման քաղաքաքականություն: Նա դիվանագիտական և հանրային հարթակ է նետում թեզեր, առաջարկություններ, ապա Հայաստանին մեղադրում է դրանց չարձագանքելու կամ ապակառուցողական ձևով արձագանքելու, կամ մերժելու մեջ: Հայաստանին վերագրում է ինչ-որ խոստումներ, բանահյուսում ինչ-որ պայմանավորվածություններ, հետո այս խոսույթի համատեքստում Հայաստանին վերագրում է ապակառուցողականություն, մերժողականություն, խոստումները չկատարելու, պայմանավորվածությունները չկատարելու գործելակերպ, այս մեղադարքնի վրա կառուցում է ագրեսիվ հռետորաբանություն, որին հաջորդում են ագրեսիվ գործողություններ, որոնք արդարացվում են վերը նկարագրված խոսույթով և ձևակերպումներով»,-հայտարարեց Փաշինյանը:

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի այս գործելակերպը շարունակվում է նաև հիմա, ըստ նրա՝ Ադրբեջանը սրանով փորձում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել:

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չենք կարո՞ղ մեկս մյուսի հետ նորմալ հարևանություն անել...մեկա դարերով ապրելու ենք նույն տեղում. Խաչատուր Սուքիասյան

Ի՞նչ ենք ուզում մենք, այս տարածաշրջանում մեր ուզածն ի՞նչ է։ Մենք մեր սերունդների առջև պարտավորություն չունե՞նք։ Այս մասի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250