Ալիևն ու Էրդողանը խոսել են Փաշինյանի հետ հանդիպման մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած տեղեկատվության մեջ։
Ալիևի կողմից նախաձեռնած զրույցի ընթացքում խոսվել է ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ և մասնակցությամբ Եվրամիություն, Ադրբեջան և Հայաստան եռակողմ հանդիպման մասին։
Ալիևը դրական է գնահատել հանդիպման արդյունքները։ Նա ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ ընդունված որոշումները՝ Ադրբեջանի կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների ներառմամբ, այդ թվում՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը և տարածքային պահանջներից հրաժարումը, ինչպես նաև սահմանազատման հանձնաժողովի ստեղծումը։
Էրդողանն իր հերթին նույնպես գոհունակություն է հայտնել ձեռք բերված արդյունքներից։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Ալիևը արտգործնախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները
Միշելի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչ...
Փաշինյանն ու Պուտինը զրուցել են. Կրեմլ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլ...
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով. Քերոբյանը՝ РБК-ին
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով: Այս մասին РБК-ին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբ...
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորվեց
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորվեց։ Դատարանը բավարարեց Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությու...