Տաջիկստանի նախագահը կոչ է արել բնակչությանը երկու տարվա մթերքներ կուտակել
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը կոչ է արել բնակչությանը երկու տարվա մթերքներ կուտակել և պատրաստ լինել պաշտպանել պետության անկախությունը, գրում է gazeta.ru-ն։
Այս տարին մարդկության համար ամենադժվարն է լինելու բոլոր առումներով, առաջին հերթին պարենային անվտանգության ապահովման առումով, ասել է Ռահմոնն իր շնորհավորանքում՝ մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամսվա մեկնարկի կապակցությամբ։
«Այն պայմաններում, երբ աշխարհում քաղաքական, ռազմական, տնտեսական և սոցիալական իրավիճակը ծայրահեղ լարված է, ճգնաժամային, բարդ ու վտանգավոր, լրջորեն կասկածի տակ է դրվում առանձին երկրների անկախության ու ազատության, պետականության կառուցվածքի հարցը։ Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պաշտպանելու մեր կյանքի անգին օրհնությունը՝ պետական անկախությունը»,- ասել է Ռահմոնը ։
«Յուրաքանչյուր ընտանիք պետք է մտածի, թե ինչպես ապահովի իր ապրուստը, հնարավորինս շատ արտադրի և երկու տարվա համար անհրաժեշտ մթերքներ կուտակի»,- եզրափակել է Տաջիկստանի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկաինական բանակցությունները
Մարտի 29-ի առավոտյան Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները՝ Թուրքիայի...
Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը մեկնարկել է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը Բրյուսելում մեկնարկել է։ Այս մասին...
Լավրովն ու Միրզոյանը կհանդիպեն Մոսկվայում
Ապրիլի 8-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին ապրիլի 6-ին կ...
Գերմանիան ռուբլիով հաշիվ կբացի՞ ռուսական գազ գնելու համար. Շոլցի պատասխանը` Պուտինին
Ռուսական գազի գնման պայմանագրերը նախատեսում են վճարումներ եվրոյով կամ դոլարով, և այդպես էլ պետք է մնա։ Այս մասին հինգշաբ...