Գերմանիան ռուբլիով հաշիվ կբացի՞ ռուսական գազ գնելու համար. Շոլցի պատասխանը` Պուտինին
Ռուսական գազի գնման պայմանագրերը նախատեսում են վճարումներ եվրոյով կամ դոլարով, և այդպես էլ պետք է մնա։ Այս մասին հինգշաբթի օրը Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Մենք նայեցինք գազի մատակարարման պայմանագրերը, այնտեղ գրված է, որ վճարումները կատարվում են հիմնականում եվրոյով, երբեմն՝ դոլարով»,- ասաց կանցլերը և հավելել, որ ՌԴ նախագահի հետ զրույցի ժամանակ «հասկացրել է, որ այդպես էլ կմնա»։
Շոլցի խոսքով՝ Եվրոպայում ստեղծված իրավիճակը չի խանգարում Գերմանիային նվազեցնել իր կախվածությունը, սակայն այդ քայլը երկու օրում չի արվում։
«Հավանաբար մեկ տարվա ընթացքում մենք կկարողանանք վերացնել կախվածությունը նավթի և ածխի ներկրումից, գազն ավելի շատ ժամանակ կպահանջի»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկաինական բանակցությունները
Մարտի 29-ի առավոտյան Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները՝ Թուրքիայի...
Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը մեկնարկել է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը Բրյուսելում մեկնարկել է։ Այս մասին...
Լավրովն ու Միրզոյանը կհանդիպեն Մոսկվայում
Ապրիլի 8-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին ապրիլի 6-ին կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը փորձում է ԼՂ-ի և Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել. Փաշինյան
2022թ-ի մարտի 28-ի ՀՀ ԱԽ հայտարարության մեջ շեշտադրվում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հ...