«Կիևի մերձակայքում թեժ մարտեր են ծավալվելու առաջիկա օրերին». Մեծ Բրիտանիայի ՊՆ
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության վերջին հետախուզական ամփոփագրում ասվում է, որ Կիևի մերձակայքում թեժ մարտեր են ծավալվելու առաջիկա օրերին: Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության զինվորականները շարունակում են դիրքեր պահպանել Կիևից դեպի արևելք և արևմուտք՝ որոշ ստորաբաժանումների դուրսբերման ֆոնին։
Ինչպես նշվում է բրիտանական հետախուզական ամփոփագրում, չնայած Ռուսաստանի հայտարարություններին Չերնիգովի շուրջ ռազմական ակտիվությունը նվազեցնելու մտադրության մասին, ռուսական հրետանային ռմբակոծությունները և հրթիռային հարձակումները շարունակվում են։
Ծանր մարտերը շարունակվում են նաև Մարիուպոլում, ուկրաինացի զինվորականները դեռ վերահսկում են քաղաքի կենտրոնը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Նմանատիպ հոդվածներ
«Պետք է ստորագրենք այդ փաստաթուղթը հնարավորինս սեղմ ժամկետներում». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման ժամանակ...
«Պաշտպանողական պատասխան են». Էրդողանը` Արցախում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը կարծում է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն Արցախում՝ Ասկերանի շրջանի Փառո...
Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ․ քննարկվել է ԼՂ-ում իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի...
Որքա՞ն զոհ ունեն ռուսները․ ԱՄՆ Պետդեպն իր հաշվարկներն է հրապարակել
ԱՄՆ-ն կարծում է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության շրջանակում ռուսական կողմի կորուստները գերազանցում են տասը...