Որքա՞ն զոհ ունեն ռուսները․ ԱՄՆ Պետդեպն իր հաշվարկներն է հրապարակել
ԱՄՆ-ն կարծում է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության շրջանակում ռուսական կողմի կորուստները գերազանցում են տասը հազարը։ Այս մասին currenttime.tv-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը։
«Ցավոք, Ռուսաստանը դեռ լիովին չի հասկացել, թե որքան ուժեղ է ուկրաինական բանակը։ Ռուսական կողմը անհավատալի կորուստներ է կրում։ Մեր հաշվարկներով՝ ավելի քան 10 000 ռուս է սպանվել», - ասել է Նուլանդը։
Մինչդեռ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հակառակորդի կորուստները գնահատել է 17 500 մարդ։ Սակայն ՌԴ ՊՆ տվյալներով՝ ռազմական գործողության շրջանակում ռուսական կողմի մարդկային կորուստները չեն գերազանցում 1400-ը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Նմանատիպ հոդվածներ
«Պաշտպանողական պատասխան են». Էրդողանը` Արցախում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը կարծում է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն Արցախում՝ Ասկերանի շրջանի Փառո...
Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ․ քննարկվել է ԼՂ-ում իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի...
Զելենսկու բնակավայրը կազգայնացվի
Ուկրաինացի օլիգարխների եւ քաղաքական գործիչների՝ ազգայնացման ենթակա գույքի ցուցակում կհայտնվի նաեւ Ուկրաինայի նախագահ Վլա...
«Այդ ներխուժումը Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված ագրեսիա է»․ Միրզոյան
ԵԱՀԿ-ում Լեհաստանի կողմից նախագահության ստանձնումը համընկավ եվրոպական տարածաշրջանի անվտանգության լրջագույն ճգնաժամի՝ Ուկ...