«Պետք է ստորագրենք այդ փաստաթուղթը հնարավորինս սեղմ ժամկետներում». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ ապրիլի 6-ին պատրաստվում է Բրյուսելում հանդիպում անցկացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և պնդել, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ կնքվի։ Այս մասին փոխանցում է «Ինտերֆաքս Ադրբեջան» գործակալությունը։
«ԵՄ-ն հայտարարել է, որ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ նախատեսվում է Հայաստանի վարչապետի հետ հանդիպում։ Հուսով եմ, որ այդ հանդիպումն արդյունավետ կլինի։ Արդեն մի քանի հանդիպում եղել է, մենք պետք է առաջ շարժվենք խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհով ու ստորագրենք այդ փաստաթուղթը հնարավորինս սեղմ ժամկետներում։ Ադրբեջանը ներկայացրել է իր տեսլականներն այս հարցի շուրջ»,-ասել է Ալիևը։
Նմանատիպ հոդվածներ
«Պաշտպանողական պատասխան են». Էրդողանը` Արցախում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը կարծում է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն Արցախում՝ Ասկերանի շրջանի Փառո...
Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ․ քննարկվել է ԼՂ-ում իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի...
Որքա՞ն զոհ ունեն ռուսները․ ԱՄՆ Պետդեպն իր հաշվարկներն է հրապարակել
ԱՄՆ-ն կարծում է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության շրջանակում ռուսական կողմի կորուստները գերազանցում են տասը...
Զելենսկու բնակավայրը կազգայնացվի
Ուկրաինացի օլիգարխների եւ քաղաքական գործիչների՝ ազգայնացման ենթակա գույքի ցուցակում կհայտնվի նաեւ Ուկրաինայի նախագահ Վլա...