«Հայաստանն արցախահայության անվտանգությունը չի ապահովել». Տիգրան Աբրահամյան
Ե՛վ ռազմական, և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական առումով բավականին բարդ իրավիճակում ենք, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Արցախում Ադրբեջանի ագրեսիայի նոր դրսևորումներին։
Պատգամավորը շեշտեց՝ Ադրբեջանը, խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունը, բռնազավթել է Արցախի Ասկերանի շրջանի բավականին մեծ հատվածը։
«Մոտավոր գնահատականներով, 1 100 -1 200 հեկտարի մասին է խոսքը, բայց սա չպետք է գնահատել միայն տարածքային առումով, որովհետև Ադրբեջանի նպատակն է, ներխուժում ապահովելով, բարելավել իր դիրքային առավելությունը, նաև վերահսկողություն հաստատել Արցախի՝ այս պահին մեր վերահսկողության տակ գտնվող հատվածների կենսունակության վրա», - ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը իրավիճակին համահունչ որևէ գործողություն չի իրականացրել:
«Քաղաքական հայտարարությունները կամ իրավիճակի վերաբերյալ գնահատականները զսպող, կանխարգելող դերակատարում չունեն, և պետք է արձանագրել, որ Հայաստանն, իր հնարավորությունների սահմաններում, ամբողջությամբ չի ծավալվել և արցախահայության անվտանգությունը չի ապահովել», - ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Պետք է ստորագրենք այդ փաստաթուղթը հնարավորինս սեղմ ժամկետներում». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման ժամանակ...
«Պաշտպանողական պատասխան են». Էրդողանը` Արցախում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը կարծում է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն Արցախում՝ Ասկերանի շրջանի Փառո...
Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ․ քննարկվել է ԼՂ-ում իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի...
Որքա՞ն զոհ ունեն ռուսները․ ԱՄՆ Պետդեպն իր հաշվարկներն է հրապարակել
ԱՄՆ-ն կարծում է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության շրջանակում ռուսական կողմի կորուստները գերազանցում են տասը...