Ադրբեջանական ԶՈՒ-ն կրկին կրակել է հողագործությամբ զբաղվող արցախցիների ուղղությամբ․ ԱՀ դատախազություն
Այսօր, ժամը 15:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարևանությամբ ամրակայված ադրբեջանական դիրքից հրազենով կրակ են բացել նույն համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում տրակտորով գյուղատնտեսական նշանակության աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, որի հետևանքով խոցվել է տրակտորը, իսկ քաղաքացիներին հաջողվել է փրկվել ռուս խաղաղապահների միջամտության շնորհիվ:
ԱՀ ոստիկանությունը կատարում է վերը նկարագրված հանցավոր դեպքի նյութական հետքերի արձանագրում և ամրագրում:
Արցախի Հանրապետության քաղաքացիներին ձերբակալելու և քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքների փոխարեն, Ադրբեջանի Հանրապետության դատախազությանը խորհուրդ կտայինք նվազագույն միջոցները ձեռնարկել Արցախի խաղաղ բնակչության ֆիզիկական ոչնչացմանն ուղղված դեպքերը կանխելու և նման հանցավոր արարք կատարած անձանց քրեական պատասխանատվության կանչելու ուղղությամբ:
Դա ոչ միայն «խաղաղության ձգտող» երկրների համար միակ քաղաքակիրթ մոտեցումն է, այլև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային միացած Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ու հրապարակայնորեն ստանձնած պարտավորությունը:
Նմանատիպ հոդվածներ
Դոնեցկում հզոր պայթյուն է որոտացել․ ականատեսներ
Թելեգրամյան ալիքներում եւ համացանցում տեղեկություն տարածվեց, թե Դոնեցկում հզոր պայթյուն է որոտացել։ Թե ինչն է...
Եվս մեկ երկրաշարժ` Վրաստանում
Այսօր տեղական ժամանակով 10:34-ին 3,0 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Ա...
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 8 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Ճամբարա...
Ադրբեջանի 2 քաղաքացիներ պայթել են ականի վրա
Ադրբեջանի ճանապարհաշինարարական N 42 վարչության աշխատակիցներ Ալիշան Սաֆարով Շարիֆ օղլին (1963 թվականին ծնված) և Ֆայիգ Սաֆ...