Հրազդանում բացվեց 500 մլն դոլարանոց «ԱԲ գործարանը»
ԲՏԱ նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»՝ դառնալով աշխարհի ամենամեծ ԱԲ ենթակառուցվածքներից մեկը։ Նա գրել է․ «Աննկարագրելի ուրախությամբ հայտնում եմ, որ քիչ առաջ Հրազդանում բացվեց Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»՝ աշխարհի ամենամեծ ԱԲ ենթակառուցվածքներից մեկը։ Կեցցե՛ մեր չքնաղ Հայաստանի Հանրապետությունը»։
Նախկինում հայտնի էր դարձել, որ Հրազդանում գործարկվելու է Firebird ընկերության արհեստական բանականության տվյալների կենտրոնը, որի արժեքը 500 միլիոն դոլար է և որն ամենամեծն է տարածաշրջանում։ Նախագծի երկրորդ փուլի մեկնարկից հետո ներդրումների ընդհանուր չափը կհասնի շուրջ 5 միլիարդ դոլարի։ Արդյունքում Հայաստանը կհայտնվի ոլորտի աշխարհի առաջատար 5 երկրների շարքում՝ վերածվելով արհեստական բանականության համաշխարհային հանգույցի։
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը պատվիրել է հոգևոր հովվի սպանությունը՝ վրեժխնդրության շարժառիթով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վար...
ԼՂ հայերի վերադարձի իրավունքի մասին խոսույթը չպետք է շարունակել․ Փաշինյան
Խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» և «Ադրբեջանից հայ փախuտակ...
Տաթևի նախկին համայնքապետից կբռնագանձվի ավելի քան 4.4 մլն դրամ՝ հափշտակված գումարի դիմաց
Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 30-ին բավարարել է Սյունիքի մարզի դատախազության հայցն ընդդեմ Սյունիքի մարզի...
Հայկական ապրանքների սահմանափակումը խնդիր է նաև ԵԱՏՄ-ի համար. Փաշինյանը ռուսական ԶԼՄ-ներին
Հայաստանի համար այլընտրանքի ձևավորումը երկրի լեգիտիմ իրավունքն է, իսկ ԵԱՏՄ-ում հայկական արտադրանքի սահմանափակումները բաց...