Պատահարներ
Դոնեցկում հզոր պայթյուն է որոտացել․ ականատեսներ
Թելեգրամյան ալիքներում եւ համացանցում տեղեկություն տարածվեց, թե Դոնեցկում հզոր պայթյուն է որոտացել։
Թե ինչն է պայթել, դեռ պարզ չէ։ Հնարավոր տուժածների մասին ինֆորմացիան եւս բացակայում է:
Տեղեկություն հայտնվեց նաեւ, որ Գորլովկայի և Դոնեցկի ուղղություններում Ուկրաինայի զինված ուժերը կրակում են հակատանկային զինատեսակներից և ականանետերից։ Այս տեղեկությունը եւս չի հաստատվել պաշտոնապես:
Դոնեցկի Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը չի հաստատել Դոնեցկի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկությունը.
«Առայժմ ամեն ինչ վերահսկողության տակ է։ Մի փոքր իրարանցում կա շփման գծում,- ասել է Պուշիլինը RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0