Պատահարներ
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 8 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Ճամբարակ քաղաքում բախվել են Nissan X-Trail և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած «Ճամբարակ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել բժշկական կենտրոն:
Վարորդներին և վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որոնցից մի քանիսին քաղաքացիներն իրենց ավտոմեքենաներով են տեղափոխել հիվանդանոց։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0