Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում. Opel Zafira-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի
Այսօր՝ հունվարի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Արտակ Կարապետյանը իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գառնի գյուղի բնակիչ, 34-ամյա Սաթենիկ Հայրապետյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս տեղում մահացել է։
Փաստի առթիվ Ա. Դալաքյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Լրատվականը հայտնում է, որ վրաերթից հետո ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում՝ ձյան մեջ։
Նմանատիպ հոդվածներ
«Կոնդեցի կռիսի տղան» ռացիայով գաղտնի հետևել է Երևանում իրավապահների շարժին
Շաբաթ օրը՝ հունվարի 22–ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկներ...
Մերկասառույցի հետևանքով գլխիվայր հայտնվել Է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավոր
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանի կողմից ն...
Վրաերթի է ենթարկել հետիոտնին, հետո բախվել կայանած Nissan March-ին
Երեկ՝ հունվարի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բ...
Սահմռկեցուցիչ մանրամասներ. բակում հայտնաբերել են կնոջ ծնկահոդերից ներքև ընկած հատվածները, աղբամանում՝ հագուստն ու կացին
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում 69-ամյա կնոջ՝ առանձին դաժանությամբ...