Մերկասառույցի հետևանքով գլխիվայր հայտնվել Է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավոր
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 22-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այդ օրը՝ ժամը 23:00–ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ, 47-ամյա Արմեն Հովաննիսյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Բաղաբերդ թաղամասում մերկասառույցի հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն: Լրատվականի տեղեկություններով՝ վարորդ Ա. Հովհաննիսյանը աշխատում է «Վամաքս» ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության պահնորդ:
Նմանատիպ հոդվածներ
«Կոնդեցի կռիսի տղան» ռացիայով գաղտնի հետևել է Երևանում իրավապահների շարժին
Շաբաթ օրը՝ հունվարի 22–ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկներ...
Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում. Opel Zafira-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի
Այսօր՝ հունվարի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Չարենցավան քա...
Վրաերթի է ենթարկել հետիոտնին, հետո բախվել կայանած Nissan March-ին
Երեկ՝ հունվարի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բ...
Սահմռկեցուցիչ մանրամասներ. բակում հայտնաբերել են կնոջ ծնկահոդերից ներքև ընկած հատվածները, աղբամանում՝ հագուստն ու կացին
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում 69-ամյա կնոջ՝ առանձին դաժանությամբ...