Սյունիքում ձնաբքի ժամանակ բախվել են Jeep-ն ու Opel-ը. կան վիրավորներ
Այսօր՝ հունվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 14 կմ հատվածում բախվել են Opel Astra և Jeep մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու արտակարգ իրավիճակների նախարարության փրիարար ծառայության հրշեջ-փրկարարները։ Վիրավորներին հիվանդանոց տեղափոխելու հետո հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը։ Ճանապարհը եղել է դժվարանցանելի, քանի որ ուժեղ բուքը անգամ ճանշինի կողմից մաքրված ճանապարհին կարճ ժամանակում լցվում էր ձյունով, ինչը փրկարարների ու ճամապարհային ոստիկանների աշխատանքը դժվարացնում էր։
Նմանատիպ հոդվածներ
«Կոնդեցի կռիսի տղան» ռացիայով գաղտնի հետևել է Երևանում իրավապահների շարժին
Շաբաթ օրը՝ հունվարի 22–ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկներ...
Բուժկենտրոնը՝ Արցախում ծանր վնասվածք ստացած երեխայի վիճակի մասին. մանրամասներ
Արցախի Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով...
Սպանություն՝ Աբովյան քաղաքում. 36-ամյա տղամարդու պարանոցը կտրված են գտել
Այսօր՝ հունվարի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Դարանի...
Կասկադյորական ավտովթար՝ Երևանում. մեքենան մխրճվել է սննդի կետի մեջ
Այսօր՝ հունվարի 21-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34...