Խոշոր վթար. ավտոմեքենաների բախման հետևանքով վիրավորներ կան
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արման Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 7-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Այդ օրը, ժամը 19։30-ի սահմաններում Իջևան քաղաքի «Կրիվոյ» կոչվող խաչմերուկում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ՝ 43-ամյա Անատոլի Ս-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի և 19-ամյա Դավիթ Ս-ի վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Անատոլի Ս-ն, նրա ուղևոր՝ Տավուշի մարզի բնակիչ, 34-ամյա Մանվել Ս-ն, Դավիթ Ս-ն և նրա ուղևոր՝ Տավուշի մարզի բնակիչ, 21-ամյա Երեմ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։
Նմանատիպ հոդվածներ
«Կոնդեցի կռիսի տղան» ռացիայով գաղտնի հետևել է Երևանում իրավապահների շարժին
Շաբաթ օրը՝ հունվարի 22–ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկներ...
Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքի հարակից շրջանում
Այսօր` հունվարի 19-ին, Ջերմուկ քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք 2.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությ...
Ֆրանսիացի դերասանը դահուկ քշելու ժամանակ դժբախտ պատահարի հետևանքով մահացել է
Ողբերգական պատահարի հետևանքով 37 տարեկանում մահացել է ֆրանսիացի դերասան Գասպար Ուլիելը, հայտնում են ֆրանսիական լրա...
Ականի վրա ադրբեջանցի է պայթել
Ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվականները։ Ըստ կայքի՝ դեպքը տեղ...