«Միլանն» ու «Ինտեր»-ը հետաքրքրված են Հենրիխ Մխիթարյանով

Հայաստանի հավաքականի և Հռոմի «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են իտալական այլ ակումբներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Calciomercatonews-ը։ Ըստ պարբերականի, Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Իտալիայի գործող չեմպիոն «Ինտեր»-ը և «Միլան»-ը: Մխիթարյանի գործող պայմանագիրը «գայլերի» հետ նախատեսված է մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Ռոմա»-ից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Հայ կիսապաշտպանը գոհ չէ, որ քիչ խաղաժամանակ է ստանում «Ռոմա»-ում: Մոուրինյոն Մխիթարյանին այլ խաղային դիրքում է տեսնում, ինչը ևս հեռանալու պատճառ կարող է դառնալ: Իսկ ռուսական ԶԼՄ-ներն էլ գրում էին, որ  Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են ռուսական ակումբները: Այս ակումբերն են Մոսկվայի «Սպարտակը», ԲԿՄԱ-ն, Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»:

Քաղաքականություն