ՉԼ-ում Մբապեն գերազանցել է Մեսսիի ռեկորդը, վերջինս էլ կրկնել է Ռոնալդուի ռեկորդը

«Պարի Սեն Ժերմենն» իր դաշտում հաղթեց «Բրյուգեին» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում։ «Պարկ դե Պրենս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 4։1 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Այս մասին գրում է Life.ru-ն:
 

Նշենք, որ ֆրանսիական ակումբի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է Չեմպիոնների լիգայում 30 գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Խմբային մրցաշարի վերջին տուրի խաղում ֆրանսիացի ֆուտբոլիստը երկու գոլ է խփել բելգիական «Բրյուգեին»։
 

Առաջին գոլը 30-րդն էր նրա համար Չեմպիոնների լիգայում։ Այդ ցուցանիշը Մբապեն գրանցեց 22 տարեկան եւ 352 օրականում՝ գերազանցելով ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ռեկորդը։ Նա «Բարսելոնայի» հետ 30-րդ գոլը Չեմպիոնների լիգայում խփել էր 23 տարեկան, 131 օրականում։

Երրորդ գոլը խփեց Մեսսին: 

 

Վերջինս այս մրցաշարում գոլ խփեց արդեն 38-րդ թիմին։ Այսպիսով նա կրկնել է Չեմպիոնների լիգայի ռեկորդն այս ցուցանիշով, որը սահմանել էր Կրիշտիանու Ռոնալդուն։