Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել գետում

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։00-07։30-ն ընկած ժամանակահատվածոմ Mercedes մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղու սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե արգելապատնեշներին և մոտ 4 մետր բարձրությունից գլխիվայր ընկել և հայտնվել գետում։ 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։    Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ 

Քաղաքականություն