«Գնթունիկ»-ի հարևանությամբ բախվել են MAN-ն ու Ford Transit-ը. կա վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ավտոճանապարհի  72-րդ կմ հատվածում բախվել են Ապարան քաղաքի բնակիչներ, 38-ամյա Աշոտ Բարսեղյանի վարած MAN  մակնիշի և 26-ամյա Տիգրան Միրզոյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վերջինիս ուղևոր, Ապարանի բնակիչ, 23-ամյա Տարոն Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն: Վթարթի հետևանքով երթևեկությունը նշված հատվածում մասամբ խցանվել էր և ճանապարհային ոստիկաններին մոտ 2 ժամ պահանջվեց մինչև երթևեկությունը կարգավորվեց, քանի որ բեռնատարները եղել էին բարձված և  միջի ապրանքը պետք է դատարկվեր ու սպասում էին նաև մինչև կժամանեին ապահովագրական ընկերությունների նեկայացուցիչները: 

Քաղաքականություն

Պատահարներ