Պատահարներ
Ինքնասպանություն՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնում
Նոյեմբերի 29-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի բակում դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված բժշկական կենտրոնի բակում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ՝ 50-ամյա Տիտան Ք-ի դին։ Կայքի տեղեկություններով՝ վերջինս նոյեմբերի 22-ից ստացիոնար բուժման մեջ էր «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ Ըստ տեղեկությունների՝ նա հիվանդանոցիի 9-րդ հարկի թիվ 916 հիվանդասենյակից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել։
Նմանատիպ հոդվածներ
Շիրակում ուժեղ քամին Արթիկի թիվ 1 դպրոցի տանիքն ամբողջությամբ պոկել ու շպրտել է
Դաժան դեպք՝ Գեղարքունիքում. անասնագոմի տարածքում հայտնաբերվել է մասամբ հոշոտված կնոջ դի
32-ամյա տղամարդը 12 և 10-ամյա երեխաների մերկ լուսանկարները չհրապարակելու դիմաց գումար է պահանջել
Ողբերգական դեպք. Հովտաշեն գյուղի ջրանցքից փրկարարները մեծ դժվարությամբ ճոպանների միջոցով դուրս են բերել տղամարդու դի
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0