ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում հայ տղամարդու աղմկահարույց սպանության մեջ մեղադրվողը խոստովանել է, որ մարդ է սպանել, ապա կերել նրան

Նոյեմբերի 20-ին Լենինգրադի մարզում տեղի ունեցած ավտովթարից հետո, երբ կտրած կոկորդով տղամարդու դիակը դուրս էր ընկել բեռնախցիկից, ձերբակալվածներից մեկը մեկ այլ սպանության և մարդակերության մասին խոստովանություն է տվել: Այս մասին գրում է РБК-ն՝ նշելով, որ տեղեկությունը հայտնում են  «Пятый канал» հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրին, և 78.ru պորտալը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։

 

Ըստ աղբյուրների՝ հարցաքննության ժամանակ բերման ենթարկված 23-ամյա երիտասարդը խոսել է նաև նախորդ տարի իրականացրած մեկ այլ սպանության մասին։ Այսպիսով, 2020 թվականի սեպտեմբերին նա Սոսնովկա այգում սպանել է մի տղամարդու, որից հետո մասնատել է վերջինիս մարմինը, բերել տուն, եփել և կերել։ Երիտասարդի խոսքով՝ ինքը վաղուց է ցանկացել համտեսել մարդու միս։  Նա խոստովանել է, որ տղամարդու դին այդ ժամանակ թաքցրել է խողովակի մեջ: 

 

Լուսանկարում Սանկտ Պետերբուրգում աշխատող հայ ներկարարի սպանության գլխավոր կասկածյալներն են: 

 


 

«Լագունա» ավտոտնակային կոոպերատիվում 26-ամյա Յան Շչեպանովսկին (ձախից) վիճաբանել է 50-ամյա Արկադի Ղազինյանի հետ, և նա իր ընկերների հետ ծեծի է ենթարկել վերջինիս։ Այնուհետև Յանը զանգահարել է 23-ամյա Եգոր Կոմարովին (աջ կողմում), որ վերջինս գա և օգնի պարզել տեղի ունեցածը: Վեճը կրկին վերածվել է ծեծկռտուքի, ինչն էլ սպանության։ Երիտասարդները ցանկացել են դին թաղել անտառում, սակայն վթարի են ենթարկվել: 
 

Ըստ իրավապահների՝ կա նաև երրորդ ձերբակալված, որի մասնակցությունը սպանությանն այժմ պարզվում է: 

Քաղաքականություն

Պատահարներ