Օրվա լրահոս

Բելգրադի մերձակայքում գտնվող հակակարկտային հրթիռների ֆաբրիկայում պայթյունի հետեւանքով տուժել է 16 մարդ, զոհվել է երկուսը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Սերբիայի ներքին գործերի նախարարությանը:
 

Նշվում է, որ ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Երևանի ժամանակով 17:00-ին, Սերբիայի մայրաքաղաքի հարավային մուտքի Բուբան-Պոտոկ շրջանում ՝ Edepro հակակարկտային հրթիռների ֆաբրիկայում։ ՆԳՆ-ից լրատվամիջոցներին հայտնել են, որ դեպքի վայր է մեկնել 11 մեքենա եւ 36 հրշեջ:
 

«Արտակարգ իրավիճակների գերատեսչության աշխատակիցները կայունացրել են պայթյունի հետեւանքները, որը տեղի է ունեցել Լեշտանի շրջանային ճանապարհին գտնվող հրթիռների ֆաբրիկայում, եւ ներկայում հաստատված տեղեկատվության համաձայն՝ զոհվել է երկու մարդ, իսկ 16-ը տուժել են»,- մեջբերում է ՆԳՆ-ն Բելգրադի հրշեջ-փրկարարական բրիգադի հրամանատար Միլոշ Մայստորովիչի խոսքը:
 

Նրա տվյալներով ՝ պայթյունները տեղի են ունեցել պատրաստի արտադրանքի 240 քառակուսի մետր մակերեսով պահեստում, որտեղ գտնվել է 500 հակակարկտային հրթիռ՝ 30 կգ պայթուցիկով:

Վերջին նորություններ