ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին հրդեհ՝ մոսկովյան հոսթելում. նախնական տվյալներով՝ կան տուժածներ

Գիշերը Մոսկվայի Վոլգոգրադսկի պողոտայում գտնվող հոսթելում հրդեհ է բռնկվել: Հրշեջ-փրկարարները այրվող հոսթելից դուրս են բերել 15 մարդու.

Mash թելեգրամ-ալիքի փոխանցմամբ՝՝ եռահարկ աղյուսե շենքում հրդեհի բռնկման պահին եղել է 120 մարդ։ Հրդեհի մակերեսը 120 քմ է եղել։

Դեպքի առթիվ դատախազությունը հետաքննություն է կազմակերպել: Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 3-ի:

 

Հրդեհը հաջողվել է տեղայնացնել: 

 

Интерфакс-ի աղբյուրի փոխանցմամբ՝ մոսկովյան հոսթելում հրդեհի բռնկման պատճառ կարող էր դառնալ անվտանգության պահանջների խախտումը:

Քաղաքականություն