Պատահարներ

Երուսաղեմի Հին քաղաքում հրաձգության հետևանքով կա զոհ և վիրավորներ

Lilit T.
Երուսաղեմի Հին քաղաքում հրաձգության հետևանքով կա զոհ և վիրավորներ

Երուսաղեմի Հին քաղաքում կիրակի առավոտյան հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս երեքը վիրավորվել են։ Փրկարար ծառայությունները հայտնել են, որ վիրավորների շարքում կան խաղաղ բնակիչներ և սահմանային ոստիկանության աշխատակիցներ, գրում է jpost.com-ը: 

«Այսօր առավոտյան դաժան հրաձգություն է տեղի ունեցել Երուսաղեմի Հին քաղաքում: Ներկա պահին ունենք մեկ սպանված և երեք վիրավոր», - ասել է վարչապետ Նաֆթալի Բենեթը կառավարության ամենշաբաթյա նիստի բացման ժամանակ: 

Ոստիկանության տվյալներով՝ դեպքի վայրում գտնվող ոստիկանները կրակ են բացել հրաձիգի՝ արևելյան Երուսաղեմի բնակիչ պաղեստինցու ուղղությամբ և սպանել նրան: Ավելի ուշ նա ճանաչվել է որպես Ֆադի Աբու Շխայդամ՝ Արևելյան Երուսաղեմի Շուաֆաթ ճամբարի 42-ամյա բնակիչ և ՀԱՄԱՍ-ի (պաղեստինյան իսլամիստական կուսակցություն, որն այժմ կառավարում է Գազայի տարածքը։) անդամ: 

Հարձակման վայր ժամանած Հանրային անվտանգության նախարար Բար Լևը պատմել է, որ Աբու Շխայդամն ամեն օր եկել է Ալ-Աքսա մզկիթ աղոթելու, բայց այս կիրակի սկսել է կրակել: 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250